Լրահոս

Խաչանովը պատմել է, որ իրեն շփոթել են Պիկեի հետ

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում պատմել է, որ մի անգամ երկրպագուներն իրեն շփոթել են կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի հետ։

«Արձակուրդիս ժամանակ կնոջս հետ հանգստանում էինք, երբ մի քանի երկրպագու մոտեցան ու ստորագրություն խնդրեցին։ Ես տվեցի ստորագրությունս, իսկ հետո նրանք ինձ կոչեցին Ժերար։ Պարզվեց, որ նմանեցրել են Պիկեին։ Շատ տարօրինակ էր, որ ինձ շփոթել էին Ժերարի հետ։ Միգուցե կարճ սանրվածքովս էի նման նրան»,- 23-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Խաչանովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում էր կատարել սոցցանցերում:




Լուրեր թեմայից