Լրահոս

Իբրահիմովիչը գոլի հեղինակ է դարձել «Համբրյուի» կազմում

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շվեդական «Համաբրյուի» կազմում մասնակցել է «Իկ Ֆրեյ» սիրողական թիմի հետ ընկերական հանդիպմանը, հայտնում է DPlay Sport-ը։

38-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 30 րոպեանոց երեք խաղակեսով անցկացված խաղում։

Իբրահիմովիչը շարունակում է կարանտինն անցկացնել հայրենիքում և մարզվում «Համաբրյուի» հետ, որի բաժնետոմսերի 25 տոկոսը իրեն է պատկանում:

Հիշեցնենք, որ Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կարանտինից։




Լուրեր թեմայից