Լրահոս

UFC-ի նախագահը՝ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, թե երբ է տեղի ունենալու UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտը։

50-ամյա ֆունկցիոները հայտարարել է, որ 31-ամյա ռուսաստանցի մարտիկն օկտագոն դուրս կգա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Սպասվում է, որ Նուրմագոմեդովն աշնանն ուժերը կչափի մայիսի 9-ին նախատեսված Տոնի Ֆերգյուսոն - Ջասթին Գետջիի մենամարտի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում 31-ամյա Գետջին կփոխարինի հենց Խաբիբին։ Նուրմագոմեդովի և 36-ամյա ամերիկացի Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Խաբիբ Նուրմագոմեդովը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ։ Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում, որտեղ երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր ամերիկացի Դասթին Պորյեին և երկրորդ անգամ պաշտպանել չեմպիոնական գոտին:




Լուրեր թեմայից