Լրահոս

Մայք Թայսոնը հայտարարել է ռինգ վերադառնալու մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ ինտենսիվ մարզվում է կարանտինի ընթացքում և նախատեսում է մի քանի ցուցադրական մենամարտեր անցկացնել։

«Ես արդեն մեկ շաբաթ է մարզվում եմ։ Կարող եմ ասել, որ բավականին դժվար է վերականգնել երբեմնի մարզավիճակը։ Մկաններս խցանված են, ամբողջ մարմինս ցավում է թաթերի վրա աշխատելուց։

Այո, ես փորձում եմ վերադառնալ ռինգ, և կարծում եմ, որ մի քանի ցուցադրական մենամարտեր կանցկացնեմ բարեգործական միջոցառումների շրջանակում։ Ինձ հետաքրքրում են նման միջոցառումները, որտեղ կարող ենք միջոցներ հավաքել անօթևաններին և ինձ պես թմրամոլության հետևանքով տուժածներին օգնելու համար»,- Թայսոնի խոսքը մեջբերում է fightnews.info-ն։

Հիշեցնենք, որ 53-ամյա լեգենդար բռնցքամարտիկը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա վերջին մրցակիցը Կևին Մաքբրայդն էր, որը հաղթել էր ամերիկացուն։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 58 մենամարտում 50 հաղթանակ է տարել (այդ թվում՝ 44-ը նոկաուտով)։

 




Լուրեր թեմայից