Լրահոս

Կարեն Խաչանովը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ֆոտո)

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել սոցցանցերում:

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկի պատճառով սպանվել են 1.5 միլիոն հայեր, իսկ շատերը ստիպված են եղել լքել երկիրը: Հիշում ենք և սգում»,- Ինստագրամում գրել է հայ մարզիկը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են: Այսօր Ծիծեռնակաբերդ են այցելում միայն Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ առանձին-առանձին:




Լուրեր թեմայից