Լրահոս

Արթուր Ալեքսանյան. Ձեր պայքարի շարունակությունը ապրում է մեր մեջ (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է կատարել Ինստագրամում:

«Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունը ապրում է մեր մեջ»,- գրել է գյումրեցի ըմբիշը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են: Այսօր Ծիծեռնակաբերդ են այցելում միայն Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ առանձին-առանձին:




Լուրեր թեմայից