Լրահոս

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղարկվեց

Աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հայտնում է Աթլետիկայի եվրոպական ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Մրցումները պետք է անցկացվեին 2020 թվականի օգոստոսի 26-30-ը Փարիզում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկ տարով հետաձգվել էր նաև աթլետիկայի աշխարհի առաջնությունը, իսկ Ադամանդե լիգայի մի շարք փուլեր չեղարկվել են:




Լուրեր թեմայից