Լրահոս

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի ու Chess.com-ի կողմից անցկացվող օնլայն մրցաշարի, որը ստացել է Ազգերի գավաթ անվանումը:

Հայ գրոսմայստերը հանդես կգա Եվրոպայի հավաքականի կազմում, որտեղ ընդգրկվել են նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը (ավագ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Նանա Ձագնիձեն (Վրաստան), hաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը կանցկացվի մայիսի 5-10-ը: Կմասնակցեն նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականներն ու «Մնացած աշխարհ» թիմը:

Հիշեցնենք, որ վերջերս ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել էր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:




Լուրեր թեմայից