Լրահոս

Մոուրինյոն դարձյալ միացել է բարեգործական ակցիայի

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս անգամ պորտուգալացի մասնագետն ակումբի մարզաբազայից միրգ, բանջարեղեն ու այլ մթերքներ կտանի տնային ստադիոն, որտեղ տեղակայված է Լոնդոնյան սննդի դաշինքը: Այդ կազմակերպությունը մթերք է տրամադրում անապահով ընտանիքներին:

Ավելի վաղ Մոուրինյոն Լոնդոնում որպես կամավոր անդամագրվել էր Age UK բարեգործական ընկերությանը և առաջին անհրաժեշտության իրեր առաքել մեկուսացման մեջ գտնվող տարեց մարդկանց համար։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունն անարոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:




Լուրեր թեմայից