Լրահոս

Խաչանով․ Ծանր է մտածել, որ US Open-ը կարող է չկայանալ

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է կորոնավիրուսի և կարանտինի մասին։

«Երբ վերադարձա Մոսկվա, այստեղ դեռ կարանտին հայտարարված չէր։ Ոչինչ չէի անում, հանգստանում էի, թենիս խաղում, իսկ հետո ամեն ինչ փակվեց։ Այդ ժամանակվանից չեմ խաղացել։

Բոլորը սպասում են, թե երբ ենք վերադառնալու նորմալ կյանքի։ Եթե ամեն ինչ էլի հետաձգվի, ապա կրկին ստիպված կլինենք տանը նստել։

Ծանր է մտածել, որ US Open-ը կարող է չկայանալ։ Դեռ մի քանի ամիս կա, տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը»,- Ինստագրամում ուղիղ եթերի ընթացքում ասել է հայ մարզիկը:

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պանդեմիայի պատճառով նախնական մինչև հուլիսի կեսը դադարեցրել են բոլոր մրցաշարերը։ 




Լուրեր թեմայից