Լրահոս

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին։

«Մենք գիտենք, որ դուք տանից հեռու պայքարում եք մարդկանց կյանքերի և առողջության համար։

Շնորհակալություն ձեր կատարած ծանր և ֆանտաստիկ աշխատանքի համար։ Մենք ձեզ հետ ենք»,- սոցցանցերում հրապարակած տեսանյութում ասել է «Ռոմայի» 31-ամյա կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական ակումբը Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնության էր եկել Մխիթարյանի վարձակալության ժամկետի երկարաձգման հարցում։ Նա «Ռոմայում» կմնա նվազագույնը մինչև այս մրցաշրջանի ավարտը:

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Here is my ‘Thank You’ message to the healthcare workers, what is yours?! Share your messages on #instastory and tag my account. I will then share best content on my page 🙌🏼 #thankshealthheroes #staysafe #stayhome #covid19

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)




Լուրեր թեմայից