Լրահոս

Դավիդ Լուիսը կարանտինում յուրահատուկ կերպով է նշել ծննդյան տարեդարձը

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը կարանտինում յուրահատուկ կերպով է նշել ծննդյան տարեդարձը։

33-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեկույթն անցկացնում է իր կլոնների հետ։

«Միայն մեկ Դավիդը բավական չէ, որպեսզի շնորհակալություն հայտնի ձեզ բարեմաղթանքների համար»,- գրել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից