Լրահոս

Չեմպիոնների լիգայի խաղերը կարող են անցկացվել առանց VAR համակարգի

ՈւԵՖԱ-ն կարող է արգելել VAR (մրցավարի վիդեոօգնական) համակարգի կիրառումը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների ժամանակ։

Mundo Deportivo-ի հաղորդմամբ, եթե այս տարի վերսկվեն եվրագավաթային հանդիպումները, ապա VAR-ը չի կարող օգտագործվել, քանի որ վիճելի դրվագները դիտելիս մրցավարները չեն կարող պահպանել սոցիալական հեռավորությունը։

Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի ապրիլի 23-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մնացած հանդիպումները կարող են անցկացվել երեք օրը մեկ։

Հիշեցնենք, որ եվրագավաթներն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։




Լուրեր թեմայից