Լրահոս

«Ֆերարիի» նախկին ղեկավարը դարձել է շտապօգնության մեքենայի վարորդ

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի նախկին ղեկավար Մաուրիցիո Արիվաբենեն հայրենիքում օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ: Արիվաբենեն Իտալիայում ժամանակավորապես դարձել է շտապօգնության մեքենայի վարորդ: Այդ մասին հայտնել է իտալացի հայտնի լրագրող Լեո Տուրինին, գրում է Euro Weekly News-ը:

«Արիվաբենեն ոչ ոքի չի ասել այդ մասին, սակայն պանդեմիայի մեկնարկից նա սկսեց աշխատել որպես շտապօգնության մեքենայի վարորդ և հիվանդներին տեղափոխում էր հիվանդանոց»,- ասել է Լեո Տուրինին:

Մաուրիցիո Արիվաբենեի ակցիային միացել է նաև «Պիրելիի» մրցումային տնօրեն Մարիո Իզոլեն, որը շտապօգնության մեքենա է վարում Միլանում:

Հիշեցնենք, որ Իտալիայում կա կորոնավիրուսով վարակման 183 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 24 հազարը։




Լուրեր թեմայից