Լրահոս

Ջորդանն իր մասին պատմող ֆիլմից ստացած հասույթը կտրամադրի բարեգործության

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը «The Last Dance» ֆիլմից ստացած հասույթը կտրամադրի բարեգործության, հայտնում է Forbes-ը։

57-ամյա ամերիկացին «Չիկագո Բուլսի» մասին պատմող վավերագրական ֆիլմում նկարահանվելու համար ստացել էր 3-4 միլիոն դոլար հոնորար։

Նախագծի առաջին սերիաներն արդեն հայտնվել են հանրահայտ ESPN հեռուստաալիքի եթերում ու դիտումների քանակով ռեկորդ գրանցել։

Ավելի վաղ նախկին բասկետբոլիստի ինքնագրով մարզաշապիկն աճուրդում վաճառվել էր 216 հազար դոլարով։

Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը 6 անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող: Նա կարիերան ավարտել էր 2003 թվականին, երբ 40 տարեկան էր: 




Լուրեր թեմայից