Լրահոս

Բրայանտի հետ զոհվածների ընտանիքները դատի են տվել ավիաընկերությանը

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հետ ավիավթարից զոհվածների ընտանիքները դատական հայց են ներկայացրել Island Express Helicopters ընկերության դեմ, հայտնում է The Associated Press-ը։

Նրանք միացել են Բրայանտի այրի Վանեսա Բրայանտին, որը նման հայցով դատարան էր դիմել փետրվարին։

Island Express Helicopters-ը շահագործում էր այն ուղղաթիռը, որի կործանման հետևանքով զոհվել էին 41-ամյա ամերիկացին ու նրա դուստր Ջիանա-Մարիան:

Դատական հայցի հիմք է հանդիսացել վատ եղանակային պայմանններում թռիչքի թույլտվություն տալն ու ուղղաթիռի օդաչուի անփութությունը:

Հիշեցնենք, որ Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 9 մարդ: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Sikorsky S76 ուղղաթիռի օդաչուն հայկական արմատներով ամերիկացի Արա Զոբայանն էր, որը վերջին պահին կարողացել է շեղել կործանվող ուղղաթիռի ուղղությունը բնակելի թաղամասերից և այն հասցնել լեռնային տարածք:




Լուրեր թեմայից