Լրահոս

Պոգբան ֆուտբոլ է խաղացել մոր հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է զվարճալի անցկացնել կարանտինը։

27-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ փորձում է գնդակն անցկացնել մոր ոտքերի արանքով։ Կինն ամեն կերպ փորձել է «դիմադրություն» ցույց տալ, սակայն ֆրանսիացին, այնուամենայնիվ, կարողացել է հասնել նպատակին։

«Երբ մայրդ քեզ ասում է, որ ժամանակին ֆուտբոլ է խաղացել։ Սիրե՛ք ձեր ծնողներին և շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ»,- գրել է աստղային խաղացողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոգբան, արձագանքելով իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարտահրավերին, ցուցադրել է հրաշալի տեխնիկան:




Լուրեր թեմայից