Լրահոս

Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 216 հազար դոլարով

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի ինքնագրով մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 216 հազար դոլարով, հաղորդում է Clutch Points-ը:

Այդ մարզաշապիկով «Չիկագոյի» աստղը ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել էր 1992թ. Օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել էր ոսկե մեդալ: Մարզաշապիկի սկզբնական գինը 25 հազար դոլար էր:

Մայքլ Ջորդանը 6 անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող: Նա կարիերան ավարտել էր 2003 թվականին, երբ 40 տարեկան էր: Ապրիլի 19-ին տեղի էր ունեցել լեգենդար բասկետբոլիստին նվիրված The Last Dance վավերագրական կինոնկարի շնորհանդեսը:




Լուրեր թեմայից