Լրահոս

«Ռոլան Գարոսի» հաղթողին ազատազրկում է սպառնում կարանտինը խախտելու համար

Թենիսի Արգենտինայի հավաքականի ավագ Գաստոն Գաուդիոյին ազատազրկում է սպառնում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինի կանոնները խախտելու համար, հաղորդում է Clarin-ը:

Ոստիկանները 41-ամյա թենիսիստին ու նրա ընկերոջը կանգնեցրել են Բուենոս Այրեսում, և նրանք չեն կարողացել պարզաբանել, թե ինչու են գտնվում դրսում: Տուգանքից բացի, նրանց սպառնում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Գաստոն Գաուդիոն հաղթել է «Ռոլան Գարոսում»: Կարիերայի ընթացքում նա նվաճել է 8 տիտղոս:




Լուրեր թեմայից