Լրահոս

Կլոպը կարանտինի շնորհիվ սովորել է փողկապ կապել

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի մեջ է, սոցցանցերում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, որ կատարել է իր առջև դրված առաջադրանքը և այժմ կարողանում է փողկապ կապել։

Դա սովորելու համար գերմանացի 52-ամյա մասնագետից պահանջվել է մոտ մեկ շաբաթ։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը մարտի 13-ից դադարեցվել է անորոշ ժամանակով։ 29-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորում է «Լիվերպուլը», որը 25 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։ «Լեսթերը» 53 միավորով երրորդ տեղում է։




Լուրեր թեմայից