Լրահոս

Մարզաշխարհը շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Թուրինի «Յուվենտուսի» և այլ ակումբների լեգենդար ֆուտբոլիստները ծափողջությունների միջոցով իրենց երախտագիտությունն են հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։

Բժիշկներին շնորհակալություն են հայտնել բրազիլացիներ Պելեն, Ռոնալդոն, Կաֆուն, իսպանացիների Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, անգլիացիներ Դևիդ Բեքհեմը, Հարի Քեյնը, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, գերմանացի Բաստիան Շվայնշտայգերը, հոլանդացի Մարկո վան Բաստենը և ուրիշներ։

Հիշեցնենք, որ բազմաթիվ ակումբներ իրենց ներդրումն են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բերնաբեուն», ինչպես նաև «Օլդ Թրաֆորդ» («Մանչեսթեր Յունայթեդ») ու «Սիգնալ Իդունա Պարկ» («Բորուսիա Դորտմունդ») ստադիոնները վերածվել են բժշկական կենտրոնների։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են բոլոր լիգաները՝ բացառությամբ Բելառուսի, Տաջիկստանի, Նիկարագուայի, Թայվանի և Թուրքմենստանի առաջնությունների: Մեկ տարով հետաձգվել են Եվրո-2020-ը և Ամերիգայի Գավաթ-2020-ը:




Լուրեր թեմայից