Լրահոս

Արսեն Բեգլարյանը նշել է իր լավագույն 5 թիմակիցներին

Հայաստանի հավաքականի և Երևանի «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը ներկայացրել է 5 լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ երբևէ խաղացել է նույն թիմում։

Բեգլարյանը դարպասապահի դիրքում առանձնացրել է Գևորգ Կասպարովին, որի հետ հանդես է եկել «Ալաշկերտում» ու Հայաստանի հավաքականում, պաշտպաններից՝ «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ, այժմ թայվանական «Չամչուրիում» հանդես եկող Գորան Օբրադովիչին։ Կիսապաշտպանությունում տեղ են գտել «Ուլիսի» նախկին խաղացող Արտակ Ալեքսանյանը և Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ հարձակման գծում է «Ալաշկերտի» նախկին խաղացող, այժմ ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» վրացի ֆուտբոլիստ Իրակլի Կվեկվեսկիրին։

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանը «Ուրարտուին» է միացել այս տարվա փետրվարին։ Դարպասապահը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է «Գանձասարում»: Հանդես է եկել նաև «Շիրակում», «Ուլիսում», «Միկայում», «Ալաշկերտում», ինչպես նաև լատվիական «Լիեպայայում»։ Բեգլարյանի նախորդ ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող Մոգիլևի «Դնեպրը»։

Տեսանյութը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն



Լուրեր թեմայից