Լրահոս

Էլինա Դանիելյան. Պարզապես չեմ ցանկանում հավատալ տեղի ունեցածին

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մահվան կապակցությամբ:

«Արսեն Եղիազարյանի մահվան լուրը ևս մեկ շոկ էր ինձ համար: Հավատս չի գալիս: Հիշում եմ իմ երիտասարդությունը՝ կապված Արսենի հետ, առաջին շախմատային քայլերը Հայաստանում, մրցաշարերին պատրաստվելը, բարդ ժամանակաշրջանում ուսումնամարզական հավաքները, տարբեր ուղևորություններն ու մրցաշարերի մասնակցություննները, մեր հաջողությունները և անհաջողությունները: Մի քանի տարի նա իմ մարզիչն էր, իսկ 2000-2010 թվականներին գլխավորում էր կանանց Հայաստանի հավաքականը:

Միասին մենք Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճեցինք 2 մեդալ, 2003 թվականին՝ ոսկե, 2007-ին՝ բրոնզե: Իմ շախմատային կարիերայում շատ բան էր կապված Արսեն Եղիազարյանի հետ: Պարզապես չեմ ցանկանում հավատալ տեղի ունեցածին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Արսենի ընտանիքին, ընկերներին և մեր շախմատային ընտանիքին: Հանգչիր խաղաղությամբ, ՇԵՖ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Էլինա Դանիելյանը:




Լուրեր թեմայից