Լրահոս

«Տոտենհեմի» աստղը սկսել է զինվորական հավաքը հայրենիքում

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը զինվորական հավաքի է մասնակցում հայրենիքում:

27-ամյա ֆուտբոլիստը ժամանել է երկրի հարավում գտնվող Չենդժյու կղզի, որտեղ ծովային հետևակի ուսումնական ճամբարն է: Այնտեղ Սոնը կանցնի արցունքաբեր գազի փորձություն ու կհաղթահարի 30 կմ երթ, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում բոլոր տղամարդիկ պետք է անցնեն 2 տարվա պարտադիր զինվորական ծառայություն: Սոնին հաջողվել էր խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի հավաքականը 2018-ին հաղթել էր Ասիական խաղերում:

Մարտի 29-ին Հյոն Մին Սոնը հայրենիք էր վերադարձել անձնական պատճառներով: Վերջին շրջանում նա վերականգնվում էր ձեռքի կոտրվածքից, որը ստացել էր փետրվարին: Անգլիական Պրեմյեր լիգաան անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Լուրեր թեմայից