Լրահոս

Ջոկովիչը դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստվելու գաղափարին:

«Անձամբ ես դեմ եմ պատվաստվելուն և չէի ցանկանա, որ ինչ-որ մեկն ինձ ստիպեր անել դա, որպեսզի ունենամ ճանապարհորդելու հնարավորություն: Սակայն, եթե դա տեղի ունենա, ի՞նչ կլինի: Ես պետք է որոշում կայացնեմ: Ես մտեքեր ունեմ այդ առթիվ և չգիտեմ, թե արդյոք դրանք կփոխվեն ինչ-որ պահի»,- սոցցանցերում ուղիղ եթերի ժամանակ ասել է Ջոկովիչը, գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը և նրա կին Ելենան 1 միլիոն եվրոյից ավելի գումար են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:




Լուրեր թեմայից