Լրահոս

Գեղասահքի Հայաստանի առաջնությունը չեղարկվել է

Գեղասահքի 2020թ. Հայաստանի բաց առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ չեղարկվել էր կանադական Մոնրեալում նախատեսված գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացվել մարտի 16-22-ը: Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։




Լուրեր թեմայից