Լրահոս

Մաքգրեգորը պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը ձերբակալությունից հետո

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը ձերբակալությունից հետո։

Իռլանդացին 2018-ի ապրիլին ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել UFC 223 մրցաշարի ժամանակ MMA-ի մարտիկների ավտոբուսի վրա հարձակվելու և վնաս հասցնելու համար։ Հետագայում նա ձերբակալվել էր իր հետ լուսանկարվել ցանկացող երկրպագուի հեռախոսը կոտրելու համար։

«Ես ամբողջ ուժերս հավաքեցի բռունցքներիս մեջ, որպեսզի կարգի բերեմ կյանքս և հասա ամեն ինչի։ Երբեք ուշ չէ ավելի բարձր մակարդակ դուրս գալու համար՝ անկախ նրանից, թե կյանքի որ փուլում եք գտնվում։ Միշտ պետք է ձգտել ավելիին։ Աշխատանք ինքդ քո վրա, կենտրոնացում, նվիրվածություն։ Արդյունքում՝ նվաճումներ»,- Ինստագրամում գրել է 31-ամյա մարտիկը։

Ավելի վաղ Քոնորը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն եվրո էր նվիրաբերել Իռլանդիայի հիվանդանոցներին։

Հիշեցնենք, որ հունվարին Մաքգրեգորը UFC-ում առաջին մենամարտն էր անցկացրել 2018 թվականի հոկտեմբերից հետո և 40 վայրկյանում հաղթել էր ամերիկացի Դոնալդ Սերոնեին։

 




Լուրեր թեմայից