Լրահոս

Ռոնալդուն կարանտինում ամբողջ ընտանիքով նշել է զարմուհու ծննդյան օրը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարանտինի պայմաններում իր հարազատների հետ միասին նշել է զարմուհու ծննդյան օրը։

Antena 3-ի փոխանցմամբ՝ ծննդյան արարողությունը, որին ներկա է գտնվել 18 հոգի, տեղի է ունեցել 35-ամյա ֆուտբոլիստի առանձնատանը, որը գտնվում է Մադեյրայի Ֆունշալ քաղաքի մերձակայքում։

Երեկույթին մասնակցել է նաև Ռոնալդուի մայրը՝ 65-ամյա Դոլորեշ Ավեյրուն, որն ամբողջությամբ ապաքինվել է մարտին ստացած գլխուղեղի կաթվածից հետո։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Este foi o aniversário da minha querida sobrinha ❤️família 🙏amigos ❤️amor 🙌e sempre unidos 🙏

Публикация от Elma Aveiro (@elma_oficial)


Հիշեցնենք, որ Ռոնալդուն կարանտինն անցկացնում է հայրենիքում։ Ավելի վաղ նա մարզում էր անցկացրել Մադեյրայի «Նասիոնալ» ակումբի ստադիոնում և Պորտուգալիայի իշխանությունների կողմից նկատողություն ստացել կարանտինի պայմանները խախտելու համար։




Լուրեր թեմայից