Լրահոս

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը կարանտինում տնային արևայրուք է ընդունել

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն զվարճալի է անցկացնում կարանտինը։

24-ամյա ֆուտբոլիստը տնային մարզումից հետո սոցցանցերով ուղիղ եթեր է մտել և ծովափի էֆեկտ ստեղծել վեբ տեսախցիկով։ Արգենտինացին այնքան է մտել դերի մեջ, որ հանել է մարզաշապիկը և արևայրուք ընդունել։

Հիշեցնենք, որ Լո Չելսոն լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել իսպանական «Բետիսից»։

Նա ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից