Լրահոս

Մեյվեզերը խախտել է կարանտինը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը խախտել է կարանտինը, հայտնում է TMZ-ը։

43-ամյա ամերիկացուն Լոս Անջելեսում ընկերների և թիկնապահների հետ նկատել են  հեծանիվ քշելիս։

Լեգենդար մարզիկի ընկերներից շատերն եղել են դիմակով, բայց Մեյվեզերը որոշել է անտեսել անվտանգության կանոնները։

Հիշեցնենք, որ վերջերս զինված հարձակման համար ձերբակալվել էր բռնցքամարտիկի դուստր Իյանա Մեյվեզերը։




Լուրեր թեմայից