Լրահոս

Բրայանտի այրին ամուսնության տարեդարձի առթիվ շնորհավորել է զոհված ամուսնուն (ֆոտո)

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրի Վանեսա Բրայանտն ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ սոցցանցերում շնորհավորել է ավիավթարից զոհված ամուսնուն։

«Իմ արքա, իմ սիրտ, իմ լավագույն ընկեր։ Շնորհավորում եմ մեր պսակադրության 19-րդ տարեդարձի առթիվ։ Շատ եմ կարոտում քեզ։ Կցանկանայի, որ կողքիս լինեիր և ամուր գրկեիր ինձ։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Վանեսան։

Հիշեցնենք, որ 41-ամյա Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 9 մարդ: Բրայանտը դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Sikorsky S76 ուղղաթիռի օդաչուն հայկական արմատներով ամերիկացի Արա Զոբայանն էր, որը վերջին պահին կարողացել է շեղել կործանվող ուղղաթիռի ուղղությունը բնակելի թաղամասերից և այն հասցնել լեռնային տարածք:

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

My king, my heart, my best friend. Happy 19th wedding anniversary baby. I miss you so much. I wish you were here to hold me in your arms. I love you. ❤️

Публикация от Vanessa Bryant 🦋 (@vanessabryant)




Լուրեր թեմայից