Լրահոս

ՉԼ-ի և ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն երեք օրը մեկ

ՈւԵՖԱ-ն գալիք շաբաթ կքննարկի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի վերսկսման ծրագիրը, հայտնում է Sky Sport Italia-ն։

Ըստ նախնական ծրագրի, 1/8 եզրափակիչի հետաձգված պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 7-ից 8-ը, իսկ փլեյ-օֆֆի մնացած հանդիպումները՝ երեք օրը մեկ։ Եզրափակիչը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 29-ին։

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի խաղերը կվերսկսվեն օգոստոսի 2-ից և կանցնեն նույն ձևաչափով։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 27-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարը սկսել հոկտեմբերի 20-ին, իսկ Եվրոպա լիգայինը՝ հոկտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Այս պահին համաշխարհային ֆուտբոլում չեն դադարեցվել միայն Բելառուսի, Տաջիկստանի, Նիկարագուայի և Թայվանի առաջնությունները:




Լուրեր թեմայից