Լրահոս

Ջոկովիչը պատմել է, թե ինչու են Ֆեդերերի ու Նադալի երկրպագուներն ավելի շատ

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը բացատրել է, թե ինչու են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ու իսպանացի Ռաֆաել Նադալի երկրպագուներն ավելի շատ, քան իրենը։

«Ստադիոնի մեծամասնությունը կերկրպագի Ռոջերին, այլ ոչ թե ինձ, որովհետև նա Ռոջերն է։ Ես նորմալ եմ վերաբերվում դրան։ Նույն իրավիճակը Ռաֆայի հետ է։ Ամբողջ գաղտնիքը Ֆեդերերի և Նադալի մեծության մեջ է։ Նրանք մեծություն են ոչ միայն թենիսում, այլ նաև որպես անձնավորություն։

Տղաները խարիզմատիկ, հաճելի և համեստ մարդիկ են։ Երկուսն էլ մեծագույն չեմպիոններ են։ Մի կողմից բախտս բերել է, որ ես նրանց դարաշրջանի մի մասն եմ, իսկ մյուս կողմից՝ ոչ»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է  ATP Tour-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 32-ամյա թենիսիստը չելենջ էր սկսել և մարտահրավեր նետել Ֆեդերերին ուն Նադալին։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պանդեմիայի պատճառով մինչև հունիսի 7-ը դադարեցրել են բոլոր մրցաշարերը։ 

 




Լուրեր թեմայից