Լրահոս

Նուրմագոմեդովը կոչ է արել հոգ տանել ծնողների նկատմամբ

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կոչ է արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հոգ տանել ծնողների նկատմամբ։

«Այս դժվարին պայմաններում հոգ տարեք ոչ միայն ձեր ընտանիքի, այլև ծնողների նկատմամբ։ Չէ՞ որ նրանք դրախտի մեր բանալիներն են»,- սոցցանցերում գրել է Նուրմագոմեդովը։

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի միջև չեմպիոնական մենամարտը չեղարկվել է 5-րդ անգամ: Այն նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նուրմագոմեդովը չի կարող լքել Ռուսաստանը՝ երկրի սահմանների ժամանակավոր փակման պատճառով:




Լուրեր թեմայից