Լրահոս

Լեյվերի գավաթի խաղարկությունը նույնպես չեղարկվեց

Թենիսի Լեյվերի գավաթի խաղարկությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 25-27-ը ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, սակայն Ռոլան Գարոսի հետաձգման պատճառով չի կայանա։ Ֆրանսիայի բաց առաջնությունը կկայանա սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

Հիշեցնենք, որ Լեյվերի գավաթի խաղարկությունը կազմակերպում է աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի գործակալությունը։

 




Լուրեր թեմայից