Լրահոս

ՈւԵՖԱ-ն որոշել է, թե երբ են սկսվելու Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի նոր մրցաշրջանները

ՈւԵՖԱ-ն մտադիր է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարը սկսել հոկտեմբերի 20-ին, իսկ Եվրոպա լիգայինը՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկացնում է Sport.es-ը:

Եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլերը ծրագրված է սկսել հուլիսի վերջնամասում կամ օգոստոսի սկզբին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Այս պահին համաշխարհային ֆուտբոլում չեն դադարեցվել միայն Բելառուսի, Տաջիկստանի, Նիկարագուայի և Թայվանի առաջնությունները:




Լուրեր թեմայից