Լրահոս

Իսպանական ո՞ր ակումբները կմասնակցեն եվրագավաթներին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին կդիմի առաջարկով, որը վերաբերում է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում իսպանական ակումբների մասնակցությանը, հայտնում է Marca-ն։

Առաջարկի համաձայն՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում պետք է մասնակցեն Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարներ «Բարսելոնան», «Ռեալը», «Սևիլիան» և «Ռեալ Սոսյեդադը»։ Եվրոպա լիգային կմասնակցեն «Աթլետիկոն», «Խետաֆեն» և, հավանաբար, «Աթլետիկն» ու «Վալենսիան»։ Իսկ թե որ ակումբը կհռչակվի չեմպիոն, և որը կտեղափոխվի Սեգունդա, առայժմ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի 23-ին։ Անցկացված 27 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 58 միավորով գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որը 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից»։ Լավագույն եռյակը 47 միավորով եզրափակում է «Սևիլիան»։




Լուրեր թեմայից