Լրահոս

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը լքեց պաշտոնը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Տամաշ Այանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է IWF-ի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 15-ին 81-ամյա հունգարացին ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է IWF-ի գործդիր կոմիտեի կողմից: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ուրսուլա Պապանդրեան: 

Հունվարին Տամաշ Այանն ինքնակամ 90 օրով դադարեցրել էր լիազորությունները: Նա նման որոշում էր կայացրել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով:

Այանը 2000 թվականից էր ղեկավարում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Դրանից առաջ նա 1976-ից IWF-ի գլխավոր քարտուղարն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական ARD հեռուստաալիքը IWF-ին ու Տամաշ Այանին մեղադրվել էր կոռուպցիոն խախտումների և դոպինգի քողարկման մեջ։




Լուրեր թեմայից