Լրահոս

Ջոկովիչն ու իր կինը խոշոր գումար են նվիրաբերել Բերգամոյի հիվանդանոցներին

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և նրա կին Ելենան կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակների համար խոշոր գումար են նվիրաբերել Իտալիայի Բերգամո քաղաքի երկու հիվանդանոցներին, հայտնում է Corriere dello Sport-ը։

Գումարի չափը չի նշվում, սակայն դրանով հնարավոր կլինի ընդլայնել և ժամանակակից բուժտեխնիկայով համալրել Տրեվիլոյի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի հատուկ հիվանդասենյակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոկովիչն ու Ելենան մեկ միլիոն եվրոյի բժշկական սարքավորումներ էին նվիրաբերել Սերբիայի հիվանդանոցներին։




Լուրեր թեմայից