Լրահոս

UFC-ն ծրագրում է վերադառնալ մայիսին

Խառը մենամարտերի UFC 249 մրցաշարը կարող է անցկացվել մայիսի 9-ին, հաղորդում է MMA Fighting-ը:

Դա կլինի UFC-ի առաջին միջոցառումը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված դադարից հետո: Նախապես մրցաշարը ծրագրված էր անցկացնել ապրիլի 18-ին, սակայն այն հետաձգվեց: Անցկացման վայրը դեռ հայտնի չէ:

UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը կմրցի իր հայրենակից Ջասթին Գետջիի հետ, որը կփոխարինի UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին: Ռուսաստանցի մարտիկը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր կարողացել Ռուսաստանից մեկնել ԱՄՆ:

Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Լուրեր թեմայից