Լրահոս

ՉԼ-ի և ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն նոր ձևաչափով

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) և ՈւԵՖԱ-ն համաձայնության են հասել ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնելու հարցում, հայտնում է Cadena Ser-ը։

Նախագծի համաձայն՝ ազգային առաջնությունները կշարունակվեն առանց հանդիսականների և կավարտվեն օգոստոսին, իսկ հետո կվերսկսվեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները։

Ընդ որում՝ քառորդ եզրափակիչների և կիսաեզրափակիչների խաղերը կանցկացվեն մեկխաղյա ձևաչափով և չեզոք դաշտում։ Նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ եվրագավաթներն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս պահին համաշխարհային ֆուտբոլում չեն դադարեցվել միայն Բելառուսի, Տաջիկստանի, Նիկարագուայի ու Թայվանի առաջնությունները:




Լուրեր թեմայից