Լրահոս

Ջոկովիչն ու իր կինը նոր չելենջ են սկսել

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և նրա կին Ելենան նոր չելենջ են սկսել։

32-ամյա թենիսիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ առաջարկում է ակրոբատիկ հնարք կատարել։

Զույգերից մեկը պետք է պառկի մեջքի վրա և ծալի ոտքերը, իսկ մյուս մասնակիցը կանգնի դրանց վրա և փորձի պահել հավասարակշռությունը։

Սերբն ու իր կինը մարտահրավեր են նետել միանգամից 30 մարզիկների, որոնց թվում են թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը, Ստեն Վավրինկան, Ռաֆայել Նադալը, Էնդի Մարեյը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կարեն Խաչանովը, Դանիլ Մեդվեդևը, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոկովիչն ընդունել էր Էնդի Մարեյի մարտահրավերը և մասնակցել նրա սկսած չելենջին։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պանդեմիայի պատճառով մինչև հունիսի 7-ը դադարեցրել են բոլոր մրցաշարերը։ 

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Happy Easter everyone! Awaiting our Orthodox Christian Easter to arrive with plenty of time for new challenges 🤔... @jelenadjokovicndf and I decided to challenge you guys and our @novakfoundation community to try this acro yoga position this week with a partner- spouse, kids, roommate, sibling, parents, coach, whoever you’re staying at home with that‘s up for it 😏😬🤪 Keep your cores strong and your backs safe. Show us what you’ve got 💪🏼 @rogerfederer @rafaelnadal @stefanostsitsipas98 @medwed33 @karenkhachanov @fabiofogna @cristiano @leomessi @_rl9 @ivanaspanovic @willsmith @stanwawrinka85 @andymurray @nemanjamatic @lukamodric10 @giannis_an34 @kingjames @tombrady @lukadoncic @boban @simonebiles @aleksandar.atanasijevic__14 @thehughjackman @iamgaelmonfils @matberrettini @andriyshevchenko @paulpogba @usainbolt👏🏼👏🏼 - Срећан Ускрс свима који данас славе. У ишчекивању православног Ускрса Јелена и ја смо одлучили да вас позовемо да пробате Јога акробацију у пару са партнером,дететом,родитељем или са ким год проводите време 🤗 Мало кућне активности неће шкодити. А верујем да ће вам бити забавно 😃 #acroyoga #healthyathome #happyeaster #nolefam #NDFacroyogachallenge

Публикация от Novak Djokovic (@djokernole)




Լուրեր թեմայից