Լրահոս

Սաուլ Ալվարեսը բացառել է իր մասնակցությունը Օլիմպիական խաղերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը բացառել է, որ կարող է մասնակցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Մի մոռացեք, որ շատ մարզիկների համար Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը երազանք է: Դա նրանց նպատակն է: Ես չեմ կարող խոչընդոտել երիտասարդ մարզիկների երազանքը: Այդ պատճառով, դա նվազագույնն անարդար կլիներ»,- մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:




Լուրեր թեմայից