Լրահոս

Արոնյանը չի մասնակցի Կարլսենի օնլայն-մրցաշարին

Հայտնի են Magnus Carlsen Invitational շախմատային օնլայն-մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնց թվում չէ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ անցկացվող արագ շախմատի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է:

Նորվեգացի գրոսմայստերից բացի, մրցաշարում հանդես կգան Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան  (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիրեզա Ֆիրուջան (Իրան):

Մրցաշարն օնլայն կանցկացվի ապրիլի 18-ից մայիսի 3-ը Chess24 կայքում: 7 տուրերից հետո 4 լավագույնները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշարին մասնակցելու են Մագնուս Կարլսենի մոտակա 7 մրցակիցները, սակայն Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ողբերգական մահվանից հետո:




Լուրեր թեմայից