Լրահոս

NBA-ի բասկետբոլիստը մահվան սպառնալիքներ է ստացել Covid-19-ի դրական թեստից հետո

«Յուտայի» բասկետբոլիստ Ռուդի Գուբերը պատմել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

«Դա ճիշտ է, որ ես ստացել եմ մահվան սպառնալիքներ: Ես հայտնվեցի հիվանդության փոխանցման պայքարում և, հնարավոր է, փրկեցի հազարավոր մարդկանց: NBA-ը հրաշալի արձագանքեց և անմիջապես դադարեցրեց առաջնությունն իմ հիվանդության պատճառով»,- ֆրանսիացի բասկետբոլիստի խոսքը մեջբերում է The Salt Lake Tribune-ը:

Հիշեցնենք, որ Ռուդի Գուբերը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող առաջին խաղացողն է, որի Covid-19-ի թեստը դրական էր եղել: NBA-ի կանոնավոր առաջնության խաղերն անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնովիրուսի կանխարգելման նպատակով:




Լուրեր թեմայից