Լրահոս

ՈւԵՖԱ-ի նոր ծրագիրը եվրագավաթների վերաբերյալ

ՈւԵՖԱ-ի նոր պլանի համաձայն՝ ծրագրվում է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշարերը 3 շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել օգոստոսին, հաղորդում է Mirror-ը:

Այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ազգային առաջնությունները վերսկսվեն հունիսի 15-ից ոչ ուշ: Այժմ ՈւԵՖԱ-ն բոլոր ուժերը կենտրոնացրել է, որպեսզի եվրոպական լիգաներին օգնի ավարտին հասցնել մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ եվրագավաթները անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս պահին համաշխարհային ֆուտբոլում չեն դադարեցվել միայն Բելառուսի, Տաջիկստանի, Նիկարագուայի ու Թայվանի առաջնությունները:




Լուրեր թեմայից