Լրահոս

Խաչանովը Ռոնալդուի սկսած չելենջում գերազանցել է պորտուգալացուն

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը միացել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկսած չելենջին, որի մասնակիցները պետք է հնարավորինս շատ որովայնի մկանների վարժություն կատարեն 45 վայրկյանում:

23-ամյա մարզիկն, ընդունելով ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Սելտայի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովի մարտահրավերը, վարժությունը կատարել է 144 անգամ։ Ավելի վաղ 35-ամյա Ռոնալդուն վարժությունը կատարել էր 142 անգամ:

«Ես ընդունում եմ մարտահրավերը Ֆյոդոր Սմոլովից։ Իսկ դուք քանի՞ անգամ կարող եք կատարել վարժությունը։ Արդյունքների մասին գրեք մեկնաբանություններում»,- իր հետևորդներին դիմել է Խաչանովը՝ սոցցանցերում հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է բոլոր մրցաշարերը: 1945 թվականից հետո առաջին անգամ չեղարկվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից Ուիմբլդոնի մրցաշարը, որի 134-րդ խաղարկությունը տեղափոխվել է 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 11-ը:




Լուրեր թեմայից