Լրահոս

Մեյվեզերը վիրտուալ ռինգում կմենամարտի Բրյուս Լիի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը կդառնա Pulse Evolution նախագծի մասնակիցներից մեկը և կմասնակցի համակարգչային խաղի ստեղծման աշխատանքներին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Նախագծի համաձայն՝  հանրահայտ բռնցքամարտիկներն ու մարտիկները վիրտուալ մենամարտեր պետք է անցկացնեն վիրտուալ ռինգում։

Հեղինակները ծրագրել են մենամարտեր կազմակերպել Ֆլոյդ Մեյվեզերի, Մայք Թայսոնի, Մուհամեդ Ալիի, Ռեյ Շուգար Լեոնարդի և Բրյուս Լիի մասնակցությամբ։

Առաջին փուլում Թայսոնը կմրցի Ալիի, իսկ Մեյվեզերը՝ Բրյուս Լիի և Շուգար Ռեյի հետ։ Facebank-ը մանրամասն աշխատելու է նաև մարզիկների արտաքինի ու շարժումների վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան ցանկություն էր հայտնել բարեգործական մենամարտ անցկացնել 43-ամյա Մեյվեզերի հետ։




Լուրեր թեմայից