Լրահոս

Ֆեդերերն արձագանքել է Էնդի Մարեյի մարտահրավերին

Աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն արձագանքել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի մարտահրավերին։

32-ամյա Մարեյն ու իր կին Քիմը սկսել էին նոր չելենջ, որտեղ թենիսի աշխարհի հանրահայտ դեմքերին և նրանց կանանց առաջարկել էին 100 հարված կատարել գնդակին՝ չթողնելով, որ այն ընկնի։

«Մի տեսակ վախենում եմ, կինս ամաչում է սոցցանցերից»,- գրել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ չելենջին մասնակցել էին աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու իր կին Ելենան։




Լուրեր թեմայից