Լրահոս

Մայք Թայսոնը նշել է պատմության լավագույն բռնցքամարտիկին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն իրեն համեմատել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հետ։

Օրեր առաջ անցկացված WBSS-ի վիրտուալ մրցաշարում Թայսոնը հաղթանակ էր տարել Ալիի նկատմամբ։

«Դրանք բոլորը պատկերացումներ են։ Վիրտուալ աշխարհում միգուցե հաղթել եմ, բայց իրական մենամարտում ես կպարտվեի նրան։ Մուհամեդ Ալին պատմության մեծագույն բռնցքամարտիկն է»,- Թայսոնի խոսքը մեջբերում է TalkSport-ը։

Հիշեցնենք, որ Ալին բռնցքամարտիկի կարիերան ավարտել է 1981 թվականին, երբ 39 տարեկան էր։ Գերծանր քաշային կարգում հանդես եկող լեգենդար ամերիկացին անցկացրել էր 61 մենամարտ և տարել 56 հաղթանակ։

53-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա վերջին մրցակիցը Կևին Մաքբրայդն էր, որը հաղթել էր ամերիկացուն։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 58 մենամարտում 50 հաղթանակ է տարել։

 




Լուրեր թեմայից